Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 08:10

ԻԼԻՊ-ը հարձակմամբ է սպառնացել եվրոպական մայրաքաղաքներին

ԻԼԻՊ-ը հարձակմամբ է սպառնացել եվրոպական մայրաքաղաքներին

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մի տեսագրություն հրապարակելով հայտարարել է, որ շարունակելու է արևմուտքի դեմ ուղղված իր հարձակումները:

«Թասիմ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Թագս Շպիգել» օրաթերթին հաղորդել է, որ երեքշաբթի օրը հրապարակված այս տեսագրության մեջ ցուցադրվելով Փարիզում ու Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների տեսարաններ, ԻԼԻՊ-ի անդամներից մեկը հայտարարում է. «Երեկ՝ Փարիզում, այսօր՝ Բրյուսելում, իսկ վաղը Աստված գիտի թե որտեղ»:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն այս տեսագրության մեջ, որպես իր հաջորդ թիրախներ նշելով Լոնդոնի, Բեռլինի ու Հռոմի անունները, ցուցադրել է Լոնդոնում Բրիտանիայի Համայնքների պալատի, ինչպես նաև Հռոմում գտնվող Քոլոսեոմի պատկերները:

ԻԼԻՊ-ն ավելի վաղ՝ մարտ ամսին իր վրա էր վերցրել Բրյուսելում 31 զոհեր խլած ռմբադրության դեպքի, իսկ նոյեմբերին Փարիզում 130 հոգու զոհվելու պատճառ դարձած հարձակումների պատասխանատվությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել