Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 08:37

Նեպալի երեխաները ստրկություն են կատարում բրիտանացի հարուստների համար

Նեպալի երեխաները ստրկություն են կատարում բրիտանացի հարուստների համար

Բրիտանական «Սան» պարբերաթերթի հաղորդման համաձայն, Նեպալի երկրաշարժից փրկված երեխաները վաճառվում են բրիտանացի հարուստ ընտանիքների տներում ծառայի  աշխատանքների համար:

Կիրակի օրը հրապարակված այս հաղորդման համաձայն, հիմնականում 10 տարեկան այս երեխաները վաճառվում են միջինը 5300 ֆունտի դիմաց:

Հնդկաստանի Փենջաբում, հանցագործ բանդաները նեպալցի, ինչպես նաև Հնդկաստանի Բեհար նահանգի չքավոր ընտանիքների երեխաներին վաճառում են բրիտանացի հարուստ ընտանիքներին:

Ի դեպ, Բրիտանիայի ՆԳ նախարար Թրեզա Մեյը հակազդելով այս հաղորդմանը, Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ազգային կազմակերպությանը հանձնարարել է այդ կապակցությամբ հետաքննություն կատարել:

Անցած տարի Նեպալը ցնցած 7.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվեց շուրջ 9000 և վիրավորվեց 18 հազար մարդ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել