Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 08:30

27 հազար պաղեստինցի երեխաներ Իսրայելի ոտնձգությունների զոհ

27 հազար պաղեստինցի երեխաներ Իսրայելի ոտնձգությունների զոհ

2000 թվականից ի վեր 27 հազար պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների զոհ են դարձել:

Պաղեստինի տեղեկատվության նախարարության երեխաների վերաբերյալ տեղեկատվության վարչությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների հետևանքով պաղեստինցի 27 հազար երեխաների նահատակությանը, վիրավորվելուն կամ կալնավորմանն, ընդգծել է. «2000 թվականի դեկտեմբերի 28-ին «Ալ Աղսա»-ի ինթիֆադան սկսվելուց ի վեր, մինչև 2016 թվականի մարտի վերջը, նահատակվել է շուրջ 2070 և վիրավորվել է 13 հազար երեխա»:

«Սիոնիստական ռեժիմը տարեկան շուրջ 700 պաղեստինցի երեխաների ձերբակալել է սիոնիստ զորայինների կամ ավանաբնակների կողմը քարեր նետելու մեղադրանքով»,-հայտարարել է Պաղեստինի տեղեկատվության նախարարությունը:

Պաղեստինի տեղեկատվության նախարարության վիճակագրական տվյալների համաձայն տնտեսական ծանր պայմանների և Գազայի հատվածի շարունակվող շրջափակման հետևանքով պաղեստինցի երեխաները չքավորության պայմաններում են ապրում և նրանցից շատերը պարտավորվել են թողնել ուսումն ու աշխատանքի անցնել:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել