Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 18:59

Ֆրանսիայի Կալեի «Ջունգլիներ» ճամբարում անհետացել են խնամակալ չունեցող 130 փախստական երեխաներ

Ֆրանսիայի Կալեի «Ջունգլիներ» ճամբարում անհետացել են խնամակալ չունեցող 130 փախստական երեխաներ
Բրիտանական բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի Կալե քաղաքում, «Ջունգլիներ» փախստականների ճամբարի մի մասի ապամոնտաժումից հետո, անհետացել են խնամակալ չունեցող շուրջ 130 փախստական երեխաներ:

«Օգնեք փախստականներին» բարեգործական կառույցը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի հաջողել ապահով վայր ստեղծել ծնողազուրկ փախստական երեխաների համար:

Իր ֆեյսբուքյան էջում այդ կազմակերպությունը գրել է, որ ցավոք անցյալ ամիս, պետական ուժերի կողմից հիշյալ ճամբարի մի մասի ապամոնտաժումից հետո, անհետ կորել են 129 երեխաներ:

«Փախստականներին այդ վայրից հեռացնելիս, որևէ ժամանակավոր բնակության վայր նկատի չէր առնվել ծնողազուրկ երեխաների համար: Ֆրանսիայի պաշտոնատարները հաշվի չէին առել այդ երեխաների կարիքները և Կալեում ու Դունկերկում այդ երեխաներին գրանցելու համակարգ գոյություն չունի»,-գրված է բրիտանական բարեգործական կազմակերպության էջում:

Անընդունելի համարելով փախստականների նկատմամբ Ֆրանսիայի կառավարության մոտեցումը, այդ ոչ-պետական կառույցը Ֆրանսիայի կառավարությունից պահանջել է հովանավորել այդ ճամբարում բնակվող 294 անչափահասներին, որոնք խնամակալ չունեն:

Այդ կազմակերպությունը հայտարարել է, որ Կալեի «Ջունգլիներ» ճամբարում ապրում են 4432 մեծահասակներ և 514 անչափահասներ, որոնցից 294-ը խնամակալ չունեն:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել