«Ալ-Մենար» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Լիբանանի քաղաքացիները, հատկապես այդ երկրի ակտիվիստներն իրենց տների պատերին պաստառներ ամրացնելով, դատապարտել են Լիբանանում Սաուդյան Արաբիայի միջամտողական քաղաքականությունները:
Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» օրաթերթն ուրբաթ օրվա համարում անարգալից ծաղրանկարում պատկերել է Լիբանանի դրոշը:
Լիբանանի տեղեկատվության նախարար՝ Ռեմզի Ջարիջը գեշ ու անընդունելի քայլ է բնութագրել սաուդյան օրաթերթի այդ քայլը:
Նա նշել է, որ Լիբանանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է և կառավարությունն անպայման հետամուտ կլինի հարցին: