Բողոքարարները համոզված են ,որ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը կողմնակալ լրատվություն է իրականացնում և չի անդրադառնում ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Բեռնի Սանդերսի վերաբերյալ լուրերին:
Սանդերսի կողմնակից բողոքարարներն ասում են,որ CNN հեռուստաընկերությունը լուսաբանում է միայն Հիլարի Քլինթոնին վերաբերող լուրերը:
Կիրակի օրը Լոս Անջելեսում կազմակերպված ցույցի մասնակիցները բողոքել են CNN հեռուստաընկերության կողմնակալ քայլերի դեմ:
Բողոքի ակցիան այն դեպքում է տեղի ունենում,երբ անցած շաբաթ Հավայի նահանգում, Վաշինգտոնում և Ալյասկայում Սանդերսը շահելով ձայների մեծամասնությունը հաղթել է նախընտրական արշավում:
CNN հեռուստաընկերությունը թերարժևորել է Սանդերսի հաղթանակը: Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունն անտեսել է Սանդերսի տարած հաղթանակները ներկուսակցական ընտրություններում:
CNN -ը բազմակողմանի հովանավորություն է ցուցաբերում Հիլարի Քլինթոնին,այդ պատճառով Սանդերսի կողմնակիցներն այդ հեռուստաընկերությանը կոչել են Քլինթոնի լրատվական ցանց: