Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 08:02

Զիջում բնապահպանական նպատակներով

Զիջում բնապահպանական նպատակներով

Իրանցի հովիվն ի հարգանս բնության, ազատ է արձակել իր 38 ոչխարներին հոշոտած գայլին:

Մի քանի գիշեր առաջ երկու սոված գայլեր մտել են  Իրանի Ֆարս նահանգի Բուանաթում բնակվող ճանաչված հովիվ Դարվիշ Խոսրավիի անասնապահական ֆերման և հոշոտել նրա 38 ոչխարներին: Խոսրավիի  որդիներին հաջողվել է բռնել գայլերից մեկին ու նրանք որոշել են սատկացնել կենդանուն, հետագայում դեպքի կրկնությունը կանխելու համար: 

Ոչխարաբուծության ոլորտում ավելի քան 50-ամյա անցյալ ունեցող «Դարվիշ հորեղբայր»-ը սակայն արգելելել սպանել գայլին  և իր որդիներին կոչ է արել ի հարգանս բնության, ազատ արձակել կենդանուն:

Նա ասել է. «Երբ մենք անուշադիր գտնվելով բնության հանդեպ ոչնչացնում ենք մեր շրջակա միջավայրն ու կենդանական աշխարհը, այս անլեզու արարածները սովի պատճառով վտանգում են իրենց կյանքը և մոտենում  մեզ, մեր քաղաքներին ու գյուղերին և նման դեպքեր են պատահում»:

Թեև «Դարվիշ հորեղբոր» ոչխարներն ապահովագրված չեն եղել, սակայն եվրոպական երկրների նման Իրանում էլ անասնապահները կարող են իրենց անասուններին ապահովագրել, որպեսզի պահպանելով շրջակա միջավայրը նաև չկորցնեն իրենց կապիտալը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել