Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 21:05

Սիոնիստներին մտահոգում է Երուսաղեմի ինթիֆադայի շարունակվելը

Սիոնիստներին մտահոգում է Երուսաղեմի ինթիֆադայի շարունակվելը
Սիոնիստներին մտահոգում է Պաղեստինում Երուսաղեմի ինթիֆադայի շարունակվելը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բռնագրավյալ Պաղեստինում «Սմիթ» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, իսրայելցիների մեծամասնությունը համոզված է, որ ներկայումս տեղի ունեցող Երուսաղեմի ինթիֆադայի ժամանակ իրենց անվտանգության վիճակն ավելի ծանր է նախորդ ինթիֆադաների համեմատությամբ:

Այդ սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Երուսաղեմի ինթիֆադայի ժամանակ ավելացել են դիմադրողական գործողությունները և Իսրայելի անվտանգության ուժերն անկարող են կասեցնել այդ ընթացքը:

Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթի լրագրության համաձայն, 2015 թվականի հոկտեմբերին, Երուսաղեմի ինթիֆադան սկսվելով, մինչ օրս սպանվել են 34 իսրայելցիներ: Այս ժամանակահատվածում 211 հակաիսրայելյան գործողություններ են ծավալվել:

Երուսաղեմի ինթիֆադայի սկզբից, սիոնիստ բանակայինների կրակած գնդակից խփվելով նահատակվել են շուրջ 210 պաղեստինցիներ և մեծ թվով ուրիշներ վիրավորվել են:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել