Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 20:59

ԱՄՆ-ում ժողովրդավարության կողմնակից ակտիվիստները ցույց են անցկացրել

ԱՄՆ-ում ժողովրդավարության կողմնակից ակտիվիստները ցույց են անցկացրել
ԱՄՆ-ում ժողովրդավարության կողմնակիցները Ֆիլադելֆիայից երթ են սկսել դեպի մայրաքաղաք Վաշինգտոն:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, ժողովրդավարության կողմնակից ակտիվիստներն ԱՄՆ-ի վեցերորդ բազմաբնակիչ քաղաքը համարվող Ֆիլադելֆիայից 225 կիլոմետր երկարությամբ երթ են սկսել դեպի մայրաքաղաք Վաշինգտոն:

«Ժողովրդավարության գարուն» շարժման շուրջ 150 անդամներ ապրիլի 11-ին, համահավաք են անցկացնելու Վաշինգտոնում գտնվող Կոնգրեսի շենքի առջև, որպեսզի օրենսդիրներից պահանջեն բարեփոխումներ կատարել երկրում իրական ժողովրդավարության հաստատման ուղղությամբ:

Բողոքարարներն ընդգծել են, որ իրենց պահանջները չարդարանալու դեպքում, ծավալուն նստացույց կանցկացնեն մայրաքաղաքում:

«Ժողովրդավարության գարուն» շարժումը ձգտում է վերջ դնել ԱՄՆ-ում տիրող կոռուպցիային և քաղաքականության մեջ փողի դերակատարությանը: Այդ շարժումը հովանավորում է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել