Իտալական «Ռայ Նյուզ» հեռուտակայանի հաղորդման համաձայն, հազարավոր իտալացի թոշակառուներ ու աշխատողներ ցույցեր կազմակերպելով Իտալիայի տարբեր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Հռոմում, Վենետիկում ու Նեապոլում, ընդգծել են կենսաթոշակային օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը:
Իտալիայի աշխատավորական միությունների գլխավոր քարտուղար Աննա Մարիա Ֆոռլանն այս ցույցի ժամանակ ասել է. «Իտալիայի կառավարությունը պիտի փոփոխություն մտցնի թոշակի անցնելու տարիքը 6-ից 7 տարի բարձրացնող օրենքում»:
«Հնարավոր չէ 67 տարեկանում աշխատել ամբարձիչի վրա»,-ասել է Ֆոռլանը: