Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 20:44

Պաղեստինցիների հակաիսրայելական ցույցերը բռնագրավված Երուսաղեմում

Պաղեստինցիների հակաիսրայելական ցույցերը բռնագրավված Երուսաղեմում
Երուսաղեմում մի խումբ պաղեստինցիներ ցույցի են դուրս եկել՝ սիոնիստների կողմից իրենց բնակարանների ոչնչացման դեմ ի նշան բողոքի:

Պաղեստինի «Մաա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Ալ-Աղսա մզկիթում համախմբված պաղեստինցի ցուցարարները վանկարկելով կարգախոսներ ընդգծել են իրենց հողատարածքների և բնակարանների սեփականատիրության կարևորությունը:

Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Սուլանի տարածաշրջանը գտնվում է Ալ-Աղսա մզկիթի հարավային կողմում և նրա բնակիչները շարունակելու են իրենց օրինական դիմադրությունը, մինչև կկարողանան կասեցնել՝ այդ տարածաշրջանից արտաքսելու հարցով Սիոնիստական ռեժիմի ծրագիրը:

Բռնագրավված տարածքներում, ոչնչացնելով պաղեստինցիների բնակարանները և ընդլայնելով սիոնիստաբնակ ավանները, Իսրայելի ռեժիմը փորձում է այդ շրջաններում հօգուտ սիոնիստների փոխել ազգաբնակչության կառուցվածքը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել