Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 17:01

Բրյուսելի Մայր մզկիթում հարգել են Բելգիայի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը

Բրյուսելի Մայր մզկիթում հարգել են Բելգիայի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը
Բելգիայի մուսուլմանները ևս այդ երկրի ժողովրդի մյուս խավերի նման , դատապարտել են մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները :

Հղում անելով Բելգիայի ԶԼՄ-ներին , Press-Reporter տեղեկատվական կայքը հաղորդել է .-«Ուրբաթ օրն ավելի քան 2000 մուսուլմաններ մասնակցել են Բրյուսելի Մայր մզկիթում կազմակերպված հիշատակի մեծարման արարողակարգին» :

Արարողակարգը նվիրված էր 2016 թվականի մարտի 22-ին Բելգիայում իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին :

Մասնակից մուսուլման կանանցից մեկն ասել է .-«Ես որպես մարդ և մուսուլման դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները» :

Բրյուսելի Մայր մզկիթը մի հաղորդագրություն տարածելով , հայտարարել է .-«Ահաբեկիչները ոճրագործություն են կատարել և Բելգիայի մուսուլմանները հայտարարում են , որ ահաբեկչական հարձակումներն Իսլամի հետ ոչ մի առնչություն չունեն»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել