Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 19:18

Ոստիկանության գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը չի վերականգնվել

Ոստիկանության գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը չի վերականգնվել
Բելգիայի ոստիկանության գործադուլի և անվտանգության պատճառներով,Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի թռիչքները չեն վերականգնվել : Այդ մասին հայտարարել են Բրյուսելի օդանավակայանի պաշտոնատարները:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բելգիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքը հայտարարել է, որ ոստիկանությունը անվտանգության միջոցառումները բավարար չի համարում «Զավենտեմ» օդանավակայանի աշխատանքը վերսկսելու համար և ցանկանում է վերահսկման ավելի արդիական միջոցներ կիրառել:

Ուրբաթ երեկոյան, նախատեսված էր «Զավենտեմ» օդանավակայանի աշխատանքների մասնակիորեն վերականգնումը, որոնք դադարել էին ի հետևանս 2016 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այդ հարձակումներից հետո, Բելգիայի կառավարությունը անվտանգության հատուկ միջոցառումներ կիրառեց Բրյուսելում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել