Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 18:48

Ադրբեջանում քաղբանտարկյալները համաներման չեն արժանացել

Ադրբեջանում քաղբանտարկյալները համաներման չեն արժանացել
Azadlıq օրաթերթի լրատվության համաձայն , Ադրբեջանում քաղբանտարկյալները համաներման չեն արժանացել :

Աղբյուրի տեղեկացմամբ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների կողմից ներկայացված անվանացանկում չկան Իսլամական կուսակցության առաջնորդ ՝ Մոհսեն Սամադովի , Նիջաթ Ալիևի և Ռեշադ Ռամազանևի և Աբգյուլ Սուլեյմանևի անունները :

Դատապաշտպան ՝ Յալչին Իմանովն ասել է .-«Մտահոգիչ է համաներման արժանացածների ցուցակից հավատացյալներին դուրս թողնելու փաստը : Նրանցից շատերը կեղծ մեղադրանքներով են ազատազրկվել : Բանտում նրանց պահում են քաղաքական պատճառներով: Համաներման ցանկում ընդգրկվածների մի մասը ևս քաղբանտարկյալներ են եղել, որոնց ազատ արձակումը դիտվում է միջազգային կազմակերպությունների կողմից պնդումների արդյունքը»:

Ադրբեջանի Իսլամական կուսակցության հատուկ ներկայացուցիչ Աքիֆ Հեյդարլին ասել է .-«Հավատացյալ կալանավորներին «քաղբանտարկյալ» ներկայացնելու համար եվրոպական կազմակերպությունների ենք դիմել, սակայն բոլոր ստացված պատասխանները բացասական են եղել» :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել