Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 13:16

Ալե Խալիֆան շարունակում է Բահրեյնի ժողովրդի դեմ բռնությունները

Ալե Խալիֆան շարունակում է Բահրեյնի ժողովրդի դեմ բռնությունները
Բահրեյնի «Ալ-Վաֆա» իսլամական հավաքականության ավագ անդամը նշել է, որ բահրեյնցի երիտասարդի սպանությունը Ալե Խալիֆայի ռեժիմի բարբարոսական էության ապացույցն է:

Համաձայն «Ալ Ալամ» հեռուստակայանի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Ալե Խալիֆայի ռեժիմի ուժերի կտտանքների հետևանքով բահրեյնցի երիտասարդ Ալի Աբդոլղանիի սպանվելուց հետո, Բահրեյնի «Ալ-Վաֆա» իսլամական հավաքականության ավագ անդամներից Մորթեզա Ալ-Սանդին նշել է, որ բահրեյնցի երիտասարդի սպանությունը Բահրեյնի թագավոր Համդ Բեն Իսա Ալե Խալիֆայի իշխանության բարբարոսական էության և այդ երկրի ժողովրդի բռնահարվածության ապացույցն է:

Ազգային համերաշխություն հավաքականությունն ընդգծել է Ալի Աբդոլղանիի սպանության հեղինակներին հայտնաբերելու համար անկողմնակալ հետաքննության անհրաժեշտությունը:

Բահրեյնի ժողովուրդն էլ ցույցեր կազմակերպելով պահանջել է պատժել բահրեյնցի երիտասարդի սպանության հեղինակներին:

Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի աշխատակիցները մարտի 31-ին Շահրքանի տարածքում վիրավորեցին Ալի Աբդոլղանիին, որը ստացած ծանր վերքերի պատճառով սպանվեց ապրիլի 2-ին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել