Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 13:12

ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Իրանին ռուսական Սու-30 ինքնաթիռի վաճառքի հարցում

ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Իրանին ռուսական Սու-30 ինքնաթիռի վաճառքի հարցում
Իրանի ու Ռուսաստանի բարեկամության խմբի նախագահն ասել է. «Իրանին ռուսական Սու-30 ռազմական ինքնաթիռների վաճառքը չի հակասում Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»:

Ռամազանալի Սոբհանի Ֆարը, Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հավելել է. «Սու-30 ռազմական ինքնաթիռների և Թի-90 տանկերի գնումն իրականացվում է իրանի պաշտպանական ու անվտանգության շահերի շրջանակներում և որևէ երկիր, այդ թվում ԱՄՆ-ն, միջամտության իրավունք չունի»:

«ԱՄՆ-ն չի կարող միջամտել Ռուսաստանի կողմից Իրանին ռազմական ինքնաթիռների վաճառքի հարցում»,-ասել է Սոբհանի Ֆարը:

Ռուսական լրատվական գործակալությունները, հղում կատարելով Ռուսաստանի սպառազինության արտահանման գործակալության ավագ մի դիվանագետի հաղորդել են. «Ռուսաստանը 2016 թվականի ընթացքում Իրանի հետ կստորագրի Սու-30 ռազմական ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագիրը»:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իրանին Սու-30 ռազմական ինքնաթիռների վաճառքը կանխելու նպատակով, Վաշինգտոնը կօգտվի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել