Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 12:45

Սիրիան դիմել է Անվտանգության խորհրդին

Սիրիան դիմել է Անվտանգության խորհրդին
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել կանխիչ քայլեր ձեռնարկել ահաբեկչությունը պաշտպանող երկրների դեմ:

Համաձայն Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած առանձին նամակներում ընդգծելով ռազմական գործողությունները դադարեցնելու հիմամբ Անվտանգության խորհրդի բանաձևերի հանդեպ Դամասկոսի հավատարմությունը, հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի ահաբեկչական խմբերին պաշտպանող ռեժիմների ու պետությունների դեմ:

«Ահաբեկչական խմբերը գնդակոծելով բնակելի տարածքները, ձգտում են ձախողեցնել ՄԱԿ-ի կողմից վավերացված և Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանն առնչվող քայլերը»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը:

Ի դեպ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը իպրիտ գազի միջոցով քիմիական հարձակման է ենթարկել Տեր Զորի օդանավակայանը:

«Ալնուսրայի ճակատ» ահաբեկչական խումբն էլ երեքշաբթի օրը հրթիռակոծել ու հրետանակոծել է Հալեպի «Շեյխ Մակսուդ» բնակելի թաղամասը, որի հետևանքով զոհվեց 15 և վիրավորվեց հարյուրավոր մարդ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել