ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ ապազինման հանձնաժողովի նիստում ասել է. «Էն Փի Թի-ի պայմանագրի 6-րդ հոդվածի հիման վրա, միջուկային ապազինման ուղղությամբ պարտավորությունների գործադրման հարցում շոշափելի առաջընթաց չի նկատվում և ԻԻՀ-ն խորապես մտահոգված է միջուկային ապազինման ոլորտում զարգացումների ու կողմնորոշումների կապակցությամբ»:
«Անցած տարի ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հակառակության պատճառով ձախողվեց Էն Փի Թի-ի վերանայման համաժողովը և հնարավոր չեղավ միջուկային ապազինման հարցում որոշակի համաձայնության հանգել»,-ընդգծել է Դեհղանին:
Դեհղանին միջուկային զենքից զերծ Միջին Արևելք ստեղծելու նպատակի կապակցությամբ նշել է. «Այդ ճանապարհին առկա միակ արգելքը Սիոնիստական ռեժիմն է»: