Թեհրանում հրատարակվող «Ջավան» օրաթերթի չորեքշաբթի օրվա համարում հրապարակված վերլուծական հոդվածում ասված է. «ԼՂ-ում բախումներ սկսվելուց հետո, Թուրքիայի կողնորոշումը հիմնված է եղել լարվածությունը սրելու վրա»:
Հոդվածում կարդում ենք. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անկողմնակալություն հայտարարելու և Հայաստանին ու Ադրբեջանին ինքնազսպվածության կոչ անելու փոխարեն, միակողմանիորեն հովանավորելով Բաքվին, սրել է լարվածությունը»:
«Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սիրիայի խաղում պարտվեց ու ոչ միայն չկարողացավ կանխել այդ երկրում Ռուսաստանի դերակատարությունը, այլև արժանացավ իր արևմուտքցի դաշնակիցների սուր քննադատություններին»,-գրել է «Ջավան» օրաթերթը :