Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 07:36

Մինսկի խումբն ընդգծել է ԼՂ-ում լիարժեք հրադադարի հաստատման անհրաժեշտությունը

Մինսկի խումբն ընդգծել է ԼՂ-ում լիարժեք հրադադարի հաստատման անհրաժեշտությունը

Միսկի խումբը կոչ է արել հարգել ԼՂ շփման գծում հաստատված հրադադարը:

Համաձայն Վիեննայից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համանախագահությամբ ԼՂ  ճգնաժամի կարգավորման համար ԵԱՀԿ-ի կողմից կյանքի կոչված Մինսկի խումբը երեքշաբթի օրը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հարգել ԼՂ-ում հաստատված հրադադարը:

Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ հերթական նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԼՂ  տարածքում բախումների դադարեցումը հուսադրիչ համարելով ընդգծել է, որ այս կազմակերպությունը ձգտում է կանխել տարածաշրջանում լարվածության ու անապահովության սրումը:

Ի դեպ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն երեքշաբթի օրն ասել է, որ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները նպատակ ունեն այցելել Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

Այրոն չի նշել այցի թվականը, սակայն ընդգծել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել