Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 21:07

2015թ. Սաուդյան Արաբիայում ավելացել են ռազմական ծախսերը

2015թ. Սաուդյան Արաբիայում ավելացել են ռազմական ծախսերը
Հրապարակած զեկույցում անդրադառնալով 2015թ. Արևելյան Եվրոպայում, Ասիայում և Միջին Արևելքում ռազմական ծախսերի ավելանալու խնդրին, Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը արձանագրելով 5.7 տոկոս աճ կազմում են 87 մլրդ. 200 մլն.դոլար, ընդորում ԱՄՆ-ից ու ՌԴ-ից հետո աշխարհում ռազմական մեծ ծախսեր ունեցող երրորդ երկիրն է»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը պարզում է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը աճել են ավելի քան 90 տոկոսով:

Սա այն դեպքում է, որ 2011թ. Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր Սաուդյան Արաբիան շարունակ սպառազինական հովանավորություն ցուցաբերելով այդ երկրում տեղակայված ահաբեկիչներին Սիրիայի ճգնաժամի գլխավոր պատճառն է հանդիսանում:

2015թ. մարտ ամսի 26-ից ի վեր Սաուդյան Արաբիան հարձակումներ է իրականացրել Եմենի վրա, ինչի հետևանքով երկրի ենթակառույցները ավերվելուց բացի զոհվել են հազարավոր եմենցիներ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել