Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 20:34

Արտաքին միջամտությունների դերը Ղարաբաղյան հակամարտության հարցում

Արտաքին միջամտությունների դերը Ղարաբաղյան հակամարտության հարցում
Արտաքին միջամտությունների ազդեցության տակ առայսօր Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է չլուծված:

Թեհրանում հրատարակվող «Աֆարինեշ» օրաթերթի խմբագրական հոդվածում ասված է.«Վերջին ընդհարումների հիմնական պատճառը այն չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են իրենց դիրքերն ամրապնդել Լեռնային Ղարաբաղում»:

Աֆարինեշը գրել է.«ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա լարվածություններին , Սիրիայում ու Իրաքում ՌԴ-ի ռազմական ներկայությանը և նույնպես Ուկրաինայի ճգնաժամին զուգընթաց Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության սրումը, մեծացնում է կասկածները Ղարաբաղյան հակամարտության հարցում արտաքին ուժերի միջամտության հարցի վերաբերյալ :

Ըստ Թեհրանում լույս տեսնող հիշյալ օրաթերթի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ծանր մարտերը ենթադրել են տալիս ,որ առկա է մշակված ծրագիր աշխարհի տարբեր կողմերում ՌԴ-ի ծախսերն ավելացնելով թուլացնել այդ երկրի տնտեսական կարողությունը:

Աֆարինեշ օրաթերթը գրել է.«ՌԴ-ն քաջ գիտակցում է, որ Արևմուտքը փորձում է տարբեր ճակատներում զբաղեցնել Մոսկվային և վերջինս պիտի պատրաստ լինի արևմուտքցի մրցակիցներին և ճնշման տարբեր լծակներին առճակատվելու համար »:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել