Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 20:20

Մոսկվան դատապարտել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը

Մոսկվան  դատապարտել  է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցով ՌԴ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը դատապարտել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը:

Երեքշաբթի ապրիլի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին մեղադրելով այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման մեջ, Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցով ՌԴ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը հանդես է եկել Անկարայի կողմից որդեգրված ճնշողական քաղաքականությունները դադարեցվելու պահանջով:

Կոնստանտին Դոլգովը Անկարային նաև միջազգային օրենքների ոտնահարման մեջ է մեղադրել:

Մի քանի ժամանակ առաջ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի քրդերի ճնշման ենթարկվելու մասին հայտնել էր.«Ցավոք Թուրքիան իր կատարած քայլերով խախտում է մարդու իրավունքները»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել