Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 18:43

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցել են Ղարաբաղյան ճգնաժամի շուրջ

Իրանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարները բանակցել են Ղարաբաղյան ճգնաժամի շուրջ
ԻԻՀ և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարներն Իրանի Հյուսիսային Ռամսար քաղաքում հանդիպել ու բանակցել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում առկա խնդիրների ու ճգնաժամերի հատկապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը Իրանի Ռամսար քաղաքում կայացած Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ նիստի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Նկատի առնելով տարածաշրջանում առկա խնդիրներն ու ճգնաժամերը պետք է ամբողջ ջանքերը ի գործ դրվեն տարածաշրջանում մեկ այլ ճգնաժամի ծագումը կանխելու համար »:

Ընդգծելով բախումների դադարեցման և Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը , ԻԻՀ արտգործնախարարը հավելել է.-«Այսօր ՀՀ արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի պատրաստակամությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն աջակցելու վերաբերյալ»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել