Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 18:25

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստ դրություն է հայտարարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարը  պատրաստ դրություն  է հայտարարել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այդ երկրի զինված ուժերին հրամայել է.«Պատրաստ լինել Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հետ վերցնելու համար»:

Երեկ՝ երկուշաբթի ապրիլի 4-ին, ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ լրագրողների հետ զրույցում Զաքեր Հասանովն ասել է.«Այդ երկրի զինված ուժերին այդ թվում հրետանային զորամիավորներին հրաման է տրվել պատրաստ լինեն հակադարձելու Ադրբեջանի դեմ իրականացվող ցանկացած ավերիչ հարձակմանը»:

Սա այն դեպքում է, երբ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի պետայրերը նախազգուշացրել են Ղարաբաղի մայրաքաղաքի դեմ զինյալ հարձակման կապակցությամբ:

Ադրբեջանի «Մոդեռն» կայքի հաղորդման համաձայն, իր մտահոգությունն հայտնելով Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման կապակցությամբ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պաշտոնական Պեկինը հուսով է,որ կկարգավորվի հակամարտությունը»:

Կարևորելով նույնպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հունգ Լին հավելել է.«Խնդրի կարգավորման միակ ելքը տարածաշրջանում կայունություն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելն է»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել