Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 17:20

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը պետք է բանակցության ճանապարհով կարգավորել

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը պետք է բանակցության ճանապարհով  կարգավորել

Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի խորհրդարանի բարեկամության խմբերը հրապարակել են համատեղ հաղորդագրություն,որում ընդգծել են՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության տարաձայնությունները պետք է բանակցության ճանապարհով կարգավորել:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ, Իրան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռամազանալի Սոբհանիֆարի և Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ալի Քաիդիի ստորագրությամբ հրապարակված հաղորդագրությունում նշված է.-«Ցավալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցած բախումները մարդկային և նյութական մեծ կորուստներ են պատճառել տարածաշրջանում»:

«Կոչ ենք անում կողմերին պահպանել զսպվածություն և դադարեցնել կրակը: Հուսով ենք Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական կամք  կդրսևորեն և տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերի արդյունքում կվերսկսվեն բանակցությունները և   ճգնաժամը կկարգավորվի քաղաքական գործընթացով»,նշված է հաղորդագրության մեջ:

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել