Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 13:43

Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ծրագիրը Լիբանանում իրավիճակը սրելու համար

Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ծրագիրը Լիբանանում իրավիճակը սրելու համար
Լիբանանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ու Սիոնիստական ռեժիմը դավեր են նյութում Լիբանանի Հեզբոլլահի շարժման դեմ և ձգտում են վերականգնել բռնագրավյալ Պաղեստինում հաշտության գործընթացը:

Նշելով, որ Լիբանանի բանակն ու Դիմադրության ուժերը զգոնությամբ պահպանում են երկրի անվտանգությունը, «Արաբա-լիբանանյան պայքար» շարժման գլխավոր քարտուղար, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆեյսալ Ալ-Դավուդը նշել է, որ Սաուդյան Արաբիան ու Սիոնիստական ռեժիմը դավեր են նյութում Հեզբոլլահի շարժման դեմ և ձգտում են լարվածություն առաջացնել Լիբանանում:

Նշելով, որ Դիմադրությունը թուլացնելու նպատակով Թշնամին ձգտում է Լիբանանում սրել անվտանգության իրավիճակը, Ալ-Դավուդն ասել է.«Այսօր Սաուդյան Արաբիան և Իսրայելի ռեժիմը մտադիր են Լիբանանի Հեզբոլլահի մոտ խառնաշփոթ վիճակ առաջացնելով, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ու Իսրայելի միջև բանակցություն անցկացնելով, բռնագրավյալ Պաղեստինում ապահովել սիոնիստների շահերը»:

Այդ առնչությամբ, անդրադառնալով Սիրիայում Պալմիրա, Ղարիթեյն քաղաքների ու Ղալամունի բարձունքների ազատագրման կապակցությամբ Սաուդյան Արաբիայի դրսևորած զայրույթին, Լիբանանի Հեզբոլլահի Գործադիր խորհրդի փոխնախագահ՝ Նաբիլ Ղավուղն ասել է.«Թաքֆիրականներին ու ներքին վարձկաններին հովանավորելով, Սաուդյան թագավորությունը մտադիր է ճնշել Լիբանանի ժողովրդին ու կառավարությանը և Բեյրութին ենթարկել Սիոնիստական ռեժիմի պահանջներին»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել