Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 12:48

Հերքվել է Բաշշար Ասադի ապագայի մասին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության մասին լուրը

Հերքվել է Բաշշար Ասադի ապագայի մասին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության մասին լուրը
Ռուսաստանն ընդգծել է, որ Բաշշար Ասադի ապագայի մասին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համաձայնություն չի կայացել:

ՌԴ փոխարտգործնախարար՝ Սերգեյ Ռիաբկովն ընդգծել է, որ Բաշշար Ասադի ապագայի մասին ոչ մի համաձայնություն չի կայացել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև, որովհետև այդ հարցը ոչ միայն հակասում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, այլև վերացնում է Սիրիայում տիրող իրավիճակի քաղաքական ճանապարհով կարգավորման հեռանկարը:

Հատկանշական է, որ շուրջ 50 օր առաջ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած համաձայնության հիմամբ, Սիրիայում հրադադար հաստատվեց:

Այդ հրադադարի մեջ ընդգրկված չեն ԻԼԻՊ և Ալ-Նոսրայի ճակատ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքները:

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Դամասկոսի կառավարությանը ընդդիմացող շուրջ 30 խմբեր միացել են հրադադարի համաձայնությանը:

Ռուսաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ Սիրիայում հակամարտող ուժերի կողմից հրադադարը խախտվելու դեպքում, հավանաբար ռազմական ուժի կդիմի:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել