Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 12:12

Սաուդյան Արաբիան զենքի երրորդ խոշոր գնորդն է աշխարհում

Սաուդյան Արաբիան զենքի երրորդ խոշոր գնորդն է աշխարհում
Շվեդիայում տեղակայված Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, 2015 թվականին, Սաուդյան Արաբիան զենքի երրորդ խոշոր գնորդն է եղել աշխարհում:

Այդ կենտրոնի հաղորդմամբ, 2014 թվականի համեմատությամբ, 2015-ին զենքի վաճառքը ծավալը 100 տոկոս աճ է արձանագրել, հասնելով 1676 միլիարդ դոլարի :

«ԱՄՆ-ն 2,4 տոկոս նվազում արձանագրելով, 596 միլիարդ դոլարով զենքի առաջին գնորդն է աշխարհում: Նրան հաջորդում են Չինաստանը 215 միլիարդ դոլար և Սաուդյան Արաբիան 87,2 միլիարդ դոլար հատկացնելով սպառազինության գնմանը»,-նշված է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոնի զեկույցում:

Զենքի գնման չորրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանը 66,4 միլիարդ դոլարով, իսկ Բրիտանիան կանգնած է հինգերորդ տեղում 55,5 միլիարդ դոլարով:

Հաղորդման համաձայն, Գերմանիան շուրջ 39.4, իսկ Ճապոնիան 40,9 միլիարդ դոլարով զբաղեցնում են 8-րդ և 9-րդ տեղերը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել