Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 12:10

ԻԼԻՊ-ը Սիրիայի արևելքում քիմիական զենք է օգտագործում

ԻԼԻՊ-ը Սիրիայի արևելքում քիմիական զենք է օգտագործում
Հաղորդումները վկայում են այն մասին, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայի արևելքում տեղակայված ռազմական օդանավակայանում օգտագործել է քիմիական զենք:

Երկուշաբթի երեկոյան, Սիրիայի «Ալ-Ախբարիե» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ահաբեկիչները մանանեխի գազ պարունակող հրթիռով թիրախ են դարձրել Դեր Էլ-Զորի հարավում գտնվող ռազմաբազան:

Դեպքի հավանական կորուստների թվի մասին լուր չի հաղորդվել: Վկայակոչելով ռազմական աղբյուրներին, «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մի շարք զինվորներ խեղդվել են:

Հունվարի վերջերին, Սիրիայի բանակին հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին նահանջ պարտադրել այդ ավիաբազայի մոտակայքում գտնվող գյուղերից:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել