Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 12:09

Զարիֆը Բաքվին ու Երևանին կոչ է արել դադարեցնել բախումները

Զարիֆը Բաքվին ու Երևանին կոչ է արել դադարեցնել բախումները
Իրանի արտգործնախարարը Բաքվին ու Երևանին կոչ է արել դադարեցնել բախումները:

Իր հայ պաշտոնակից՝ Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հեռախոսազրույցում, կարևորելով Ղարաբաղում բախումների դադարեցումը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կողմերին կոչ է արել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Հեռախոսազրույցի ընթացքում Զարիֆը Իրանի իսլամական հանրապետության պատրաստակամությունն է հայտնել կողմերի ցանկության դեպքում, միջնորդի դերում հանդես գալ:

Այսօր՝ երեքշաբթի, Ռամսարում նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարարի հետ Զարիֆի հանդիպումը:

ՆԱՏՕ-ն ևս Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել ղարաբաղյան առաջնագծում:

Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապի վարչությունն ապրիլի 4-ին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հեռու մնան թշնամական քայլերից և վստահելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, շարունակեն բանակցությունները:

ՆԱՏՕ-ն խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան առաջնային գծերում լարվածությունների սրման հետևանքով հայ և ազերի զինծառայողների կորուստների թվի մեծանալու, ինչպես նաև այդ տարածքների խաղաղ բնակչության զոհ դառնալու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է հրադադարի հարգումը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել