Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 13:37

Ադրբեջանում տրանսպորտային միջանցքների ստեղծումը շարունակվում է

Ադրբեջանում տրանսպորտային միջանցքների ստեղծումը շարունակվում է
Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է «Արևելք - Արևմուտք» և «Հյուսիս - Հարավ» տրանսպորտային միջանցքների ստեղծումը շարունակվելու մասին:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Այս երկիրը արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևորությունից ելնելով նախաձեռնություն է ներկայացրել Վրաստանի հետ համատեղ սակագնային քաղաքականության կապակցությամբ ,որն ընդառաջվել է և այժմ քայլեր են կատարվում այս ուղղությամբ»:

Ալիևը հավելել է,որ Չինաստան, Վրաստան և Թուրքիա կատարած իր ուղևորության շրջանակներում քննարկվել են այս հարցերը:

Անդրադառնալով նոր միջանցքի ստեղծմանը, Ալիևն ասել է.«Ասիայից Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհը Ադրբեջանի տարածքով կանցնի»:

«Այս միջանցքների ստեղծումից հետո, Ադրբեջանը քաղաքական ու տնտեսական մեծ շահ կունենա»,նկատել է Ադրբեջանի նախագահը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել