Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 13:17

Իրանը և Ռուսաստանը կարևորել են խորհրդարանական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանը և Ռուսաստանը կարևորել են խորհրդարանական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Մոսկվայում Իրանի դեսպանը և ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալը բանակցել են երկու երկրի համագործակցության ընդլայնման շուրջ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ,Մոսկվայում Իրանի դեսպան՝ Մեհդի Սանային անդրադարձել է երկու երկրի հարաբերությունների արդյունքում քաղաքա-տնտեսական կարևորագույն ձեռքբերումներին: Ընդգծելով բոլոր ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, Մեհդի Սանային հույս է հայտնել ,որ Իրանի և Ռուսաստանի խորհրդարանների հովանավորությամբ առավել քան երբևէ կընդլայնվեն երկկողմ հարաբերությունները:

Բարձր գնահատելով Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցությունները, Սանային նշել է.«Տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանմանն ուղղված երկկողմ համագործակցությունը նոր փուլ է թևակոխել»:

Անդրադառնալով Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը , ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը հանդես է եկել երկու երկրի միջխորհրդարանական համագործակցությունների էլ ավելի խորացման ցանկությամբ:

Կարևորելով Իրանի և Ռուսաստանի տարբեր նահանգների ու շրջանների համագործակցությունները, Ումախանովն ասել է.«Այս համագործակցություններն ուղղված են երկու երկրի հարաբերությունների խորացմանը»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել