Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 11:54

Իրանի նախագահը մարտի 30-ին կմեկնի Ավստրիա

Իրանի նախագահը մարտի 30-ին կմեկնի Ավստրիա
Ավստրիայի նախագահ՝ Հայնց Ֆիշերի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 30-ին կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննա:

Ինչպես հաղորդում է Իրանի Հեռուստատեսության լրատվական ալիքը , ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Ավստրիա կատարելիք այցի շրջանակում կվերջնականացվի Իրան-Ավստրիա տնտեսական համագործակցության ճանապարհի քարտեզը:

Վիեննա կատարելիք այցի շրջանակում նախագահ Ռոհանին հանդիպում կունենա Ավստրիայի կանցլերի հետ: Իրանի և Ավստրիայի նախագահների, մասնավոր բաժինների ներկայացուցիչների և տնտեսական ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ տեղի կունենա տնտեսական համաժողով: Նաև երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի քանի փաստաթղթեր, այդ թվում տնտեսական համագործակցության ճանապարհի քարտեզի փաստաթուղթը և տարբեր ոլորտներում փոխըմբռնման հուշագրեր:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել