Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 07:58

Ամիր Աբդոլլահյան. Իրանը ողջունում է ահաբեկչության դեմ պայքարը

Ամիր Աբդոլլահյան. Իրանը ողջունում է ահաբեկչության դեմ պայքարը

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը կրկին անգամ նշել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրներում ահաբեկչության դեմ տարվող պայքարը:

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի գիշեր «Ալ Ալամ» լրատվական հեռուստակայանի հետ զրույցի ժամանակ շնորհավորելով Սիրիայի Թադմոր (Պալմիրա) քաղաքի ազատագրման կապակցությամբ, ընդգծեց. «Սիրիայում, Իրաքում և սպառնալիքի տակ գտնվող երկրներում ահաբեկչության դեմ պայքարի հանդեպ Իրանի հովանավորությունը կշարունակվի»:

«Սիրիան հզորությամբ առաջ կընթանա ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ և ահաբեկիչները որևէ ապագա չունեն տարածաշրջանում»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով ահաբեկչությանը հալածելու ուղղությամբ տարածաշրջանային ու միջազգային ազդեցիկ ու հավաքական քայլի անհրաժեշտությունն, ասել է. «Ողջ աշխարհը տուժելու է այս երևույթի տարածումից»:

«Երկրները չպիտի թույլ տան, որ Եմենում ահաբեկչության աճի ու վերարտադրման համար նոր վայր ստեղծվի»,-նշել է Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով  Եմենի իրադարձություններին:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը կիրակի առավոտյան հայտարարելով Թադմոր պատմական քաղաքի լիարժեք ազատագրման մասին, ընդգծել է. «Այս հաղթանակը սկիզբն է համարվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարտության ու ոչնչացման»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել