Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 27 Մարտ 2016 19:26

Վենեսուելան դատապարտել է պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումները

Վենեսուելան դատապարտել է պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումները
ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները:

Շաբաթ օրը, հակազդելով Պաղեստինում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերի ներկայացրած զեկույցին, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ՝ Խորխե Վալերոն դատապարտել է պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումները:

Վալերոն նշել է, որ Սիոնսիտական ռեժիմը պետք է դադարեցնի պաղեստինցիների դեմ հարձակումները և ձերբակալությունները:

Պահանջելով Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցիների ազատ արձակումը, ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչն այդ ռեժիմին կոչ է արել վերջ դնել Գազայի գոտու շրջափակմանը:

Քննադատելով պաղեստինցիների դեմ սիոնիստների հարձակումներին վերջ դնելու քաղաքական կամքի բացակայությունը, Վալերոն հավաստիացրել է, թե իր երկիրը հովանավորում է Պաղեստինի ազատագրման ուղղությամբ պաղեստինցիների անհերքելի իրավունքները:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել