Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 27 Մարտ 2016 19:19

Բաքվի սպառնալիքները ղարաբաղյան հակամարտության սրման պատճառ են դարձել

Բաքվի սպառնալիքները ղարաբաղյան հակամարտության սրման պատճառ են դարձել
ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության սպառնալիքները ղարաբաղյան հակամարտության սրման են հանգեցնում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահի մամլո քարտուղար՝ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները, Հայաստան-Ադրբեջան շփման գծում իրավիճակի սրման են հանգեցրել:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում թե՛ Բաքվի և թե՛ Երևանի համար»,ասել է Դմիտրի Պեսկովը:

Ղարաբաղյան հիմնահարցը ծագել է 1988 թվականին: Մինչ օրս ապարդյուն է անցել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել