Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 27 Մարտ 2016 18:57

Սիրիայի նախագահը ողջունել է Պալմիրա քաղաքի ազատագրումը

Սիրիայի նախագահը ողջունել է Պալմիրա քաղաքի ազատագրումը
Սիրիայի նախագահի գնահատմամբ , Պալմիրա քաղաքի ազատագրումը վկայում է բանակի ճիշտ մարտավարության մասին :

Կիրակի մարտի 27-ին Դամասկոսում Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ ունեցած հանդիպմանը , Բաշշար Ասադը հավաստել է.-«Պալմիրա պատմական քաղաքի ազատագրումը վկայում է ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների վարած ճիշտ մարտավարության մասին» :

Ասադի խոսքերով , Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության այցը և իրավիճակին նրանց ծանոթանալը կարող են օգնել որոշ պետություններին, այդ թվում Ֆրանսիային՝ վերանայել Սիրիայի իրադարձությունների հարցում իրենց վարած սխալ քաղաքականությունը:

Հանդիպմանը ֆրանսացիները հույս են հայտնել , որ մոտ ապագայում Սիրիայում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը:

Կիրակի մարտի 27-ի առավոտյան Սիրիայի բանակային և Դիմադրության ուժերին հաջողվել է օրեր տևած բախումներից հետո , Պալմիրա քաղաքն ամբողջությամբ ազատագրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ձեռքից :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել