Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 27 Մարտ 2016 17:32

Կարևորվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանի հետ Եվրոպայի համագործակցությունը

Կարևորվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանի հետ Եվրոպայի համագործակցությունը
Գերմանիայի ԱԳ նախարար.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ռուսաստանի հետ Եվրոպայի համագործակցությունն անհրաժեշտություն է»:

Կիրակի մարտի 27-ին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բարձր է գնահատել Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու և հումանիտար օգնություններ այդ երկիր առաքելու գործում Ռուսաստանի դրական դերակատարությունը :

«Առանց Ռուսաստանի կառուցողական համագործակցության , հնարավոր չէր լինի Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել, իրականացնել հումանիտար օգնությունների առաքումը և Ժնևում խաղաղության բանակցություններ անցկացնել».-նշել է Շտայնմայերը :

Գերմանիայի ԱԳ նախարարի հավաստմամբ , ռուսները Միջին Արևելքում խռովությունների չեն ձգտում : Նրա խոսքերով , Մոսկվան լուրջ քայլեր է իրականացնում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ , քանզի ինքն անցյալում բազմիցս տուժել է ահաբեկչություն կոչվող երևույթից :

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նաև տեղեկացրել է ահաբեկիչների դեմ մղվող պայքարի նպատակով Ռուսաստանի հետ համագործակցելու ԵԱՀԿ-ի պատրաստակամության մասին :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել