Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 26 Մարտ 2016 18:35

ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին կոչ է արել ջանքեր գործադրել` UNRWA-ի բյուջեն ապահովելու ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին  կոչ է արել  ջանքեր գործադրել` UNRWA-ի բյուջեն ապահովելու ուղղությամբ

Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ՝ Ալի Բարական, շաբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունին կոչ է արել անհապաղ լուծման ելք գտնել Լիբանանում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման հարցերով մերձավորարևելյան գործակալության (UNRWA) ծառայությունների նվազման ճգնաժամի կարգավորման համար:

Բարական Պան Գի Մունին կոչ է արել ջանքեր գործադրել UNRWA-ի բյուջեն ապահովելու ուղղությամբ, որպեսզի գործակալությունը կարողանա շարունակել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից իրեն վստահված առաքելությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը մարտի 25-ին այցելել է Լիբանանի հյուսիսային հատվածում գտնվող փախստականների «Նահր էլ-Բարեդ» ճամբարը: Նա ընդգծել է Պաղեստինյան անկախ պետություն կազմվելու միջոցով պաղեստինցի փախստականների հարցի կարգավորման անհրաժեշտությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել