Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 07:49

Ավարտվել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստը

Ավարտվել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստը

ԻԻՀ, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, Մևլութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի երեքշաբթի օրը Իրանի Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքում գումարած եռակողմ նիստը ավարտվեց հաղորդագրության հրապարակմամբ :

Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` ԷԿՕ-ի տնտեսական համագործակցությունների կազմակերպության և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունների ընդլայնումը, իսլամական եղբայրության ու միասնականության նշանակության ընդգծումը, իսլամ աշխարհի դիմագրաված բարդությունների դիմակայումը և իսլամական համերաշխության ու համախոհության ամրապնդումն այս հաղորդագրության գլխավոր կետերից են:

Երեք երկրի ԱԳ նախարարներն իրենց նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ նաև ընդգծել են ԼՂ հակամարտությունը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն շտապ կարգավորվելու անհրաժեշտությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել