Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ  Իրանի և 5+1 խմբի միջուկային բանակցությունները ԻԻՀ-ի ազգային պոտենցիալի արդյունք էին:
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրան-Ռումինիա տնտեսական համագործակցությունները զարգացում են ապրում»:
ԻԻՀ-ի նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է.«Փետրվարի 26-ին անցկացված իսլամական խորհրդարանի և առաջնորդության բանիմացների ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը հանդիսանում է Իրանի հզորության խթանիչ գործոնը տարածաշրջանային ու միջազգային հարթակում »:
Իրանի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկման աշխատանքն ավարտվե է և երկրի հյուսիսային ու հարավային իրանահայությունը ծանոթացել է Իսլամական խորհրդարանում իր պատգամավորների հետ:
Իրանի պաշտպանության նախարարի ներկայությամբ, կայացել է Իրանի պաշտպանական հինգ նոր ձեռքբերումների շնորհանդեսը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով՝ ընտրություններին ժողովրդի համախմբված մասնակցությունը բարձրացրել է Իրանի դիրքը միջազգային ասպարեզում:
Միջազգային տնտեսական հաստատությունների կարծիքով, Իրանը դեպի Եվրոպա գազի արտահանման լավագույն ճանապարհն է հանդիսանում:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը մի ուղերձով հայտարարել է, որ Իրանի գիտակից ու վճռակամ ժողովուրդն Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների ժողովի ընտրություններին իր շքեղ ներկայությամբ աշխարհին ի ցույց դրեց կրոնական ժողովրդավարությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ուրբաթ օրը կայացել են 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները, որին մասնակցող 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել …
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին ասել է.-«Իրանը և Շվեյցարիան միշտ լավ հարաբերություններ են ունեցել: Այս երկու երկրները միջազգային ու միջուկային ոլորտներում բազում ընդհանրություններ ունեն»,- նշել է նա:
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.-«Նոր էջ է բացվել Իրանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության ոլորտում»:
Իրանի անվտանգության նախարարի տեղեկացմամբ , ահաբեկչական խմբավորումներին կից մի քանի անհատներ են ձերբակալվել , որոնք նպատակ ունեին ընտրություններին զուգընթաց , ահաբեկչական գործողություններ իրականացնել :
ԻԻՀ նախագահը մի ուղերձ հղելով և մեծարելով ընտրություններին Իրանի ժողովրդի փառահեղ ներկայությունն, ընդգծեց. «Հեղափոխության մեծահարգ առաջնորդի ցուցմունքներն իրականություն դարձան Իրանի մեծ ժողովրդի կերտած մեծ սխրանքով»:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի համոզմամբ Իրանի դեմ արևմտյան որոշ պետությունների գործադրած ճնշումների և շրջափակումների հետ Շվեյցարիայի համագործակցության կապակցությամբ բացասական որևէ կետի բացակայությունը համագործակցությունների ընդլայնման համար մշակութային հարմար հող է պատրաստում:
Իրանի իսլամական հանրապետության ոստիկանության ուժերի հրամանատար, Բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին ասել է.«Իրանում ընտրություններն անցնում են խաղաղ ու հանգիստ մթնոլորտում»:Այս մասին հաղորդել է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը Սպահանի «Արմեն» դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ասել է.«Առաջնորդության բանիմացների խորհրդի և Իսլամական խորհրդարանի ընտրությունները մեծ նշանակություն ունեն»:Այս մասին հաղորդում է Իրանի …
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն Իսլամական Խորհրդարանի և Առաջնորդության խորհրդի ընտրություններին ժողովրդի լայն մասնակցությունը բնութագրել է որպես Իրանի ժողովրդի քաղաքական կյանքի դրսևորման բարձր գիտագցություն :
ԻԻՀ նախագահն ասել է.-«Ընտրությունները Իրանի ազգային իշխանության և քաղաքական անկախության խորհրդանիշն են»:
ԻԻՀ արտգործնախարարն ասել է.-«Մասնակցում ենք ընտրություններին, որպեսզի ոչ ոք չհամարձակվի երբևէ որևէ իրանցու սպառնալ»:
Իրանի Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն այսօր առավոտյան ներկա գտնվելով ընտրատեղամասում, իր ձայնն է տվել Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդարանի ընտրությունների թեկնածուներին: