Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 07:27

Ռոհանի. Կառավարությունը դիմադրողական տնտեսության իրագործման քաղաքականության ուղղությամբ առավել թափով ու հզորությամբ հետապնդելու է իր քաղաքականությունները

Ռոհանի. Կառավարությունը դիմադրողական տնտեսության իրագործման քաղաքականության ուղղությամբ առավել թափով ու հզորությամբ հետապնդելու է իր քաղաքականությունները

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից նոր տարին «Դիմադրողական տնտեսություն՝ քայլ և աշխատանք» հռչակելուն, ընդգծել է, որ կառավարությունն առավել նոր թափով է իրականացնելու դիմադրողական տնտեսության իրագործման քաղաքականությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իրանական 1395 թվականին Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի առաջին նիստում նշել է. <Դիմադրողական տնտեսության իրագործումը պահանջում է մշակույթ, բարոյականություն ու համախոհություն և այս ուղղությամբ իր դերակատարությունը պիտի ունենա մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդը>:

Ռոհանին նշել է, որ դիմադրողական տնտեսությունն ուղղված է երկրի բոլոր իշխանություններին, կառույցներին ու մարմիններին: Նա հույս է հայտնել, որ համախոհությամբ ու համերաշխությամբ հնարավոր կլինի հող պատրաստել տնտեսական աշխատանքներում և Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած մթնոլորտում բոլոր տնտեսական գործարարների և ժողովրդի ներկայության համար:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել