Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 10:42

Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է պաշտպանության նախարարություն

Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է պաշտպանության նախարարություն
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման առիթը ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը եւ դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետեւանքով Արեւելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ եւ ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը եւ հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետեւաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի եւ չի բխում հայկական կողմի շահերից:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը եւ համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել