Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 19:34

Ծովակալ Սայարի.«Իրանը ոտնձգիչ երկիր չէ»

Ծովակալ Սայարի.«Իրանը ոտնձգիչ երկիր չէ»
ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարն հայտարարել է, որ ռազմական հզորությունը մեծացնելով Իրանը նպատակ ունի սպառնալիքների դիմաց բարձրացնել իր պաշտպանունակությունը:

«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ, կիրակի օրը Թեհրանում լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.-«Իսլամական Հեղափոխության մեծահարգ Առաջնորդի արտահայտությունների համաձայն՝ այն ժամանակ, երբ թշնամիներն զգան որ Իրանը հզոր չէ, պատրաստ չեն լինի շարունակել բանակցությունները»:

Իրանի բանակի ծովուժի հրամանատարն Իրանին ներկայացրել է, որպես տարածաշրջանի ամենահզոր ուժը :«Իրանն իր ուժը չի օգտագործելու որևէ երկրի դեմ և այդ ուժը միայն ծառայում է երկրի իրավունքների, շահերի, ռեսուրսների և Իսլամական Հանրապետության սահմանների պաշտպանության համար»,հավելել է նա:

Ծովակալ Սայարին հստակեցրել է.-«ԻԻՀ բանակի ծովուժը ջանում է իր հնարավորությունները արդիականացնել և լրջորեն շարունակում է սուզանավեր, տորպեդոներ և հրթիռներ արտադրել»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել