Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 19:21

Սալեհի.«Իրանի հզորությունը պարտական ենք միջուկային նահատակների նվիրվածությանը»

Սալեհի.«Իրանի հզորությունը պարտական ենք միջուկային նահատակների նվիրվածությանը»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Իրանի հզորությունն ու արժանապատվությունը պարտական ենք միջուկային նահատակների նվիրվածությանը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնատարների ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ,Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Իրանի հզորությունն ու արժանապատվությունը գոյացել են նաև այս կազմակերպության պաշտոնատարների ու աշխատակազմի, ինչպես նաև միջուկային նահատակների նվիրվածության շնորհիվ:

Անցած տարին Իրանի համար ճակատագրական բնութագրելով, Սալեհին հավաստիացրել է, թե անցյալ տարում, Իրանի ժողովուրդը միաբանությամբ և անսալով հեղափոխության մեծահարգ առաջնորդի ցուցումներին, հզորությամբ ու արժանապատվությամբ չհանձնվեց օտար ուժերին:

Անդրադառնալով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ձեռքբերումներին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Իրանում պահպանվել է ուրանի հարստացման ցիկլը և փորձ է արվել ինքնաբավությամբ, Իրանում արտադրված վառելիքի գինը համապատասխան լինի միջազգային գնին»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել