Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 07:35

Ռոհանին ընդգծել է վիրտուալ միջավայրի հանդեպ հատուկ ուշադրության անհրաժեշտությունը

Ռոհանին ընդգծել է վիրտուալ միջավայրի հանդեպ հատուկ ուշադրության անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ընդգծել է վիրտուալ միջավայրի հանդեպ հատուկ ուշադրության անհրաժեշտությունն ու նշանակությունը:

Շաբաթ երեկոյան, իրանական նոր տարում վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդի առաջին նիստում, ընդգծելով վիրտուալ միջավայրի հանդեպ ուշադրության նշանակությունն ու անհրաժեշտությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ 2016-2017 տարեշրջանում Իրանում առավել ազդեցիկ ու լավ քայլեր կվերցվեն վիրտուալ միջավայրում:

Նիստի ընթացքում հայտարարվել է Ինֆորմացիայի, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկությունների փոխանակման միջավայրի անվտանգության գերագույն խորհուրդների լուծարման և վերջիններիս ռազմավարական բոլոր պարտականությունները, քաղաքականությունների մշակումը և ազգային մակարդակով նրանց վերահսկողության ու համադրման պատասխանատվությունը  Իրանի վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդին փոխանցվելու մասին: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների գերագույն խորհուրդը այսուհետ «տեղեկատվական տեխնոլոգիաների գործադիր խորհուրդ» անվան ներքո աշխատելու է համակարգի ընդհանուր քաղաքականությունների և Իրանի վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդի որոշումների շրջագծում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել