Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 02 Ապրիլ 2016 07:32

Զորավար Ֆադավի. Իրանը չի կառավարվելու արևմուտքի տեսություններով

Զորավար Ֆադավի. Իրանը չի կառավարվելու արևմուտքի տեսություններով

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հրամանատար զորավար Ալի Ֆադավին ընդգծել է. «Իսլամական հասարակությունները չեն կարող իրենց խնդիրները կարգավորել լիբերալիզմի տնտեսական տեսությունների համաձայն, որոնց հեղինակն  արևմտյան գիտնականներն ու տնտեսագետներն են»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հրամանատարն ասել է. «Արևմուտքն իր յուրահատուկ մեխանիզմները նախագծել է իր համար և իսլամական հասարակություններն էլ իրենց տեսությունների համաձայն կկարգավորեն իրենց խնդիրները»:

«Իսլամական Իրանում ցանկացած աշխատանքի ուղղությամբ քայլ պիտի վերցվի Իսլամական հեղափոխության համապատասխան ու եթե այլ ձևաչափեր հիմք ընդունվի, անկասկած որևէ արդյունք չի կարող ունենալ»,-ասել է զորավար Ֆադավին, անդրադառնալով այս տարվա «Դիմադրողական տնտեսություն՝ ակտ և աշխատանք» խորագրով կարգախոսին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել