Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 16:36

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզները

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզները

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը նշել է, որ բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացումը ԻԻՀ գերակայություններից է:

«ԻԻՀ ձգտում է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացմանը».-նշել է Հոջջաթ Օլ-Էսլամ Քազեմ Սեդիղին , հավելելով .-«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , ԻԻՀ ձգտել է բոլոր երկրների , բացառությամբ Սիոնիստական ռեժիմի հետ կառուցողական հարաբերություններ հաստատել : Իսլամական հեղափոխությանը հաջորդող տարիներին ամերիկացիներն իրենք են շարունակել Իրանի դեմ թշնամանք տածել» :

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ընդգծել է .-«Համաշխարհային ուժերը , հատկապես արևմտյան երկրները, չեն հանդուրժում Իրանի անկախ քայլերը ՝ փորձելով կարևոր հարցերում սահմանափակել մեր երկրին» :

Նշելով , որ տնտեսական շրջափակումների կիրառումը Իրանին ճնշելու թշնամու միջոցներից մեկն է եղել , Հոջջաթ Օլ-Էսլամ Սեդիղին հավաստել է .-«ԻԻՀ պետք է նոր հեղափոխություն իրականացնի տնտեսության տարբեր բաժիններում , իսկ այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լինելու կառավարության ու ժողովրդի համագործակցությունը» : «Տնտեսական դաշտում , մշակութային , ուսումնական և այլ ոլորտներում Իրանի քաղաքականությունը պետք է համապատախանեցվի Դիմադրողական տնտեսության քաղաքականությանը».-ասել է նա :

Ընդգծելով թշնամիների սադրանքներին դիմագրավելու համար ԻԻՀ զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելու անհրաժեշտությունը , Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է .-«Զինված ուժերը պետք է իրենց ջանքերն ուղղեն երկրի մարտունակության բարձրացմանը : Իրանի պաշտպանական համակարգը պետք է այնքան ուժեղ լինի , որ թշնամին չհամարձակվի Իրանի դեմ քայլ ձեռնարկել» :

Անդրադառնալով ֆարվարդինի 12-ին , Հոջջաթ Օլ-Էսլամ Սեդիղին ասել է .-«Այս օրն Իրանի ժողովրդի 98 տոկոսից ավելի ձայների արդյունքում , Իրանում հաստատվեց «Իսլամական հանրապետություն» :

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել