Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 31 Մարտ 2016 20:09

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը ՝ ֆարվարդինի 12-ի առիթով

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը ՝ ֆարվարդինի 12-ի առիթով
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը ֆարվարդինի 12-ի առիթով մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.-«Իսլամական հեղափոխության մեծ ու բազմաթիվ նվաճումները, որոնց շնորհիվ Իրանի ժողովրդի արժանապատվությունը դարձել է ժամանակակից դարաշրջանի անհերքելի իրողությունը, պայմանավորված են վիլայաթ ֆաղիհի գոյությամբ և Իրանի ժողովրդի աչալրջությամբ» :

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հաղորդագրության մեջ նշված է .-«Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբն իսլամական հանրապետության հաստատման հարցում Իրանի ժողովրդի կտրուկ կամքի ու ցանկության իրականացման 37-րդ տարեդարձի օրը համարում է հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու և զգայուն ու ճակատագրական ժամանակներում Իրանի գերակայությունները հիշելու լավ հնարավորություն» :

37 տարի առաջ ֆարվարդինի 12-ին Իրանի հեղափոխական ժողովուրդը հանրաքվեի մասնակցելով , քվեարկեց իսլամական հանրապետության հաստատման օգտին :

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել